Կովկասի տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի համագործակցությունը բնակչությանը մեծ օգուտ կբերի. Իրանի ԱԳ նախարար
Կովկասի տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի համագործակցությունը բնակչությանը մեծ օգուտ կբերի. Իրանի ԱԳ նախարար

Կովկասի տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի համագործակցությունը մեծ օգուտ կբերի տարածաշրջանի բնակիչներին,- այս մասին Ստամբուլում, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշողլուի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները խոսել են տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորության մասին և շեշտը դրել այդ առումով մեխանիզմների սահմանման վրա:

Իրանի արտարքին գերատեսչության ղեկավարի խոսքով, երկու երկրների հարաբերությունները պահպանվել են «նույնիսկ ամենադժվար ժամանակներում»: Զարիֆը նաև նշել է, որ երկու երկրները Քաբուլի վարչակազմի պահանջով, աշխատում են Աֆղանստանի հետ եռակողմ մեխանիզմ ստեղծելու վրա:

Ինչպես նշել է Իրանի արտգործնախարարը, Թեհրանը չի տեսնում միջուկային զենքը որպես անվտանգության միջոց, ընդհակառակը, ցանկանում է, որ նրանք, ովքեր ունեն այդ զենքը ոչնչացնեն դա: Զարիֆը նաև նշել է, որ Թեհրանը «խստորեն» դատապարտել է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Իր հերթին, Մեվլութ Չավուշողլուն նշել է, որ Թուրքիան Իրանի հետ ունի բազմաթիվ դիվանագիտական ​​մեխանիզմներ, այդ թվում `Կովկասում, ինչպես նաև Սիրիայի համար Աստանայի ձևաչափը: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, երկու երկրները պետք է աշխատեն ոչ միայն երկկողմ կապերի ամրապնդման, այլև ռազմավարական գործընկերության վրա: