Մեծ քսանյակի երկրները պայմանավորվել են «կովիդ 19»-ի պատվաստանյութի արդար առաքման մասին
Մեծ քսանյակի երկրները պայմանավորվել են «կովիդ 19»-ի պատվաստանյութի արդար առաքման մասին:
Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերս»-ը:
«Մենք կանենք հնարավորը, որ բոլորի համար հավասար հասանելիություն ապահովվի, ինչը համահունչ կլինի անդամների պարտավորությունների նորարարությունների խթանման կապակցությամբ: Մենք ընդունում ենք լայնածավալ իմունիզացիայի կարևորությունը ընդհանուր բարօրության համար»,- ասված է Ռոյթերսի կողմից ձեռք բերված Մեծ քսանյակի կոմունիկյեում:
Համավարակի պատճառով Մեծ քսանյակի գագաթնաժողովն այս տարի անց է կացվում առցանց ռեժիմով: