Մեծ Բրիտանիան այսօր կավարտի Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը

13:33, 28.08.2021

Միացյալ Թագավորությունն այսօր կավարտի Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը,- BBC-ին ասել է Զինված ուժերի հրամանատար, գեներալ Նիկ Քարթերը:

«Մենք ավարտում ենք տարհանումը, որը կշարունակվի այսօր: Այնուհետև անհրաժեշտ կլինի վերադարձնել մեր զորքերը մնացած ինքնաթիռներով: Մենք չէինք կարող բոլորին դուրս հանել, և դա ցավալի է: Տեղում շատ դժվար որոշումներ են կայացվել», – ասել է բրիտանացի գեներալը:

Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, օգոստոսի 13-ից հետո Բրիտանիան Քաբուլից դուրս է բերել 14 543 մարդու:

Նմանատիպ