Մեր համագործակցությունը հիմնական ռազմավարական գործընկերոջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ երբեք այսքան բարձր նշանակետում չի եղել. Իրակլի Ղարիբաշվիլի
Մեր համագործակցությունը հիմնական ռազմավարական գործընկերոջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ երբեք այսքան բարձր նշանակետում չի եղել. Իրակլի Ղարիբաշվիլի

Մեր համագործակցությունը հիմնական ռազմավարական գործընկերոջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ երբեք այսքան բարձր նշանակետում չի եղել,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստում, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, ակտիվորեն ավարտվում է 3-ամյա ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրով սահմանված խնդիրները:

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կայուն մարտական պատրաստվածության և տարածքային պաշտպանության կարողությունների ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` Վրաստանի պաշտպանական պատրաստության ծրագրի իրականացման հարցում, շարունակվում է ակտիվ համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:

Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածուն այսօր խորհրդարանում ներկայացրել է կառավարության նոր ծրագրի պաշտպանության մասը: