Մենք խորապես անհանգստացած ենք ուկրաինական զարգացումներով, կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակի սրումն ու բռնությունը դադարեցնելու համար. Վրաստանի ԱԳՆ
Մենք խորապես անհանգստացած ենք ուկրաինական զարգացումներով, կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակի սրումն ու բռնությունը դադարեցնելու համար. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքում է հայտարարությամբ:

Գերատեսչության հաղորդմամբ՝ Ռուսաստանի ռազմական գործողությունները խարխլում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներով։ Ռուսաստանի ռազմական գործողությունները խարխլում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ծանր հետևանքներ կունենա ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ միջազգային հանրության համար: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը դեէսկալացնելու և բռնությունը դադարեցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում: Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարել: