Մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի հիվանդանոց, որտեղ հնարավոր է ծրագրվի այսպես կոչված օսական հատուկ ջոկատայինների կողմից նրա առևանգումը. Նիկա Գվարամիա
Մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի հիվանդանոց, որտեղ հնարավոր է ծրագրվի այսպես կոչված օսական հատուկ ջոկատայինների կողմից նրա առևանգումը. Նիկա Գվարամիա

Տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են նրան տեղափոխել Գորիի հիվանդանոց։ Մենք նաև տեղեկություններ ունենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին կարող են առևանգել այսպես կոչված օսական հատուկ ջոկատայինները Գորիի հիվանդանոցում,- այս մասին քրեակատարողական հիմնարկում Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո, լրագրողներին ասել է «Գլխավոր ալիքի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

Նրա խոսքով, Սաակաշվիլիին, ելնելով առողջական վիճակից, անհրաժեշտ է տեղափոխել ռեֆերալ կլինիկա։

«Սաակաշվիլին կտրականապես չի պատրաստվում գնալ բանտային հիվանդանոց։ Տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են նրան տեղափոխել Գորիի հիվանդանոց։ Մենք նաև տեղեկություններ ունենք, որ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի հիվանդանոցում կարող են առևանգել այսպես կոչված օսական հատուկ ջոկատայինները։ Այսպիսով, ձեզ չի հաջողվի: Գոյություն ունի ռեֆերալ կլինիկա, որտեղ տեղափոխվում են բոլոր բանտարկյալները՝ ելնելով իրենց առողջական վիճակից։ Թող բարի լինեն, տեղփոխեն, բացառություններ չանեն»,- ասել է Նիկա Գվարամիան։