Մենք հաճախ ստանում ենք օգնություն աստծուց և շնորհակալություն չենք ասում, մարդը չպետք է մոռանա աստծու բարիքները. Իլիա երկրորդ
Մենք հաճախ ստանում ենք օգնություն աստծուց և շնորհակալություն չենք ասում, մարդը չպետք է մոռանա աստծու բարիքները. Իլիա երկրորդ

Մարդը պետք է ընդմիշտ շնորհակալ լինի, չպետք է մոռանա, թե ինչպես է նրան օգնել աստվածը,-այս մասին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է Սուրբ Երրորդության տաճարում անց կացված կիրակնօրյա պատարագից հետո:

Պատրիարքը քարոզի ժամանակ խոսել է հենց այդ հարցի շուրջ:

Իլիա երկրորդի խոսքերով, դեկտեմբերի 23-ին նրան ընտրել են պատրիարք և նա իր երախտապարտությունն է հայտնել հավատացյալներին, ովքեր օգնել են նրան այս ծանր խաչը կրելու մեջ, որը նրա ուսերին է դրել արարիչը: