Մենք չենք համագործակցելու որևէ մեկի հետ, ինքնուրույն կգնանք ընտրություններին, առանց հանրաճանաչ քաղաքական գործիչների. Մամուկա Խազարաձե

Մենք չենք համագործակցելու որևէ մեկի հետ, ինքնուրույն կգնանք ընտրություններին, առանց հանրաճանաչ քաղաքական գործիչների,- այս մասին «Թի Բի Սի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն հայտարարել է Անակլիայում, «Լելո» հասարակական շարժմումը հիմնելուց հետո:

Նրա խոսքով, ստեղծվել է մի ուժ, որը կենտրոնացված է 2020 թվականի ընտրություններին հաղթանակ տանելու վրա:

«Շարժման մեջ համախմբվել են մարդիկ, ովքեր կոնկրետ արդյունքների են հասել տարբեր ոլորտներում: Մենք չենք համագործակցելու որևէ մեկի հետ, ինքնուրույն կգնանք ընտրություններին, առանց հանրաճանաչ քաղաքական գործիչների: Երբ կմտնենք խորհրդարան, կընդունենք այնպիսի որոշումներ, որոնք կարևոր կլինեն մեր երկրի համար: Սա մեր դիրքորոշումն է», – հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

Մամուկա Խազարաձեն այսօր հայտարարել է, որ իր հասարակական շարժումը կկոչվի «Լելո»: Նրա խոսքով նա փնտրում է 12 լիդերի բոլոր ոլորտներում: