Մենք ավելի շատ խնդրում ենք, սակայն մոռանում ենք շնորհակալություն հայտնել. Իլիա Երկրորդ
Մենք ավելի շատ խնդրում ենք, սակայն մոռանում ենք շնորհակալություն հայտնել,- այս մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը՝ Ավագ հինգշաբթի օրվա պատարագի ավարտին, քարոզի ժամանակ:
Նրա խոսքով, մարդը Աստծուն շնորհակալություն պետք է զոհաբերի ողորմության համար:
«Բոլորին շնորհավորում ենք Սուրբ Հաղորդություն ստանալու առթիվ: Այսօր առանձնահատուկ օր է: Այն օրն է, երբ Փրկիչը հաղորդություն է տվել առաքյալներին և այդ թվում նաև Հուդա Իսկարիովտացուն: Սուրբ հայրերն ասում են, որ Հուդա Իսկարիովտացին հաղորդություն ստանալուց հետո դուրս է եկել և մատնել Փրկչին: Եթե նա շնորհակալություն հայտներ Սուրբ Հաղորդություն ստանալու համար, Սատանան չէր մտնի նրա մեջ: Մենք ավելի շատ խնդրում ենք, սակայն մոռանում ենք շնորհակալություն հայտնել: Մարդը Աստծուն շնորհակալություն պետք է զոհաբերի ողորմության համար»,- հայտարարել է Իլիա Երկրորդը:
Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ավագ հինգշաբթին: Ըստ ավետարանի, այս օրը Հիսուս Քրիստոսը առաջին անգամ հաղորդություն է տվել իր աշակերտներին:
Պատարագից հետո կատարվել է ոտնլվայի կարգը: Իլիա Երկրորդը լվացել է 12 հոգևորականների ոտքերը: Այս ավանդույթը ավետարանական դրվագի խորհրդանշական կրկնությունն է, երբ Քրիստոսը՝ ի նշան խոնարհության, լվացել է իր աշակերտների ոտքերը:
Ավագ հինգշաբթի օրվա ևս մեկ կարևոր արարողություն է 12 ավետարանների ընթերցումը: