Մենք ապրում ենք շատ դժվար ժամանակաշրջանում և ունենք միմյան օգնության կարիք. Իլիա երկրորդ
«Մենք ապրում ենք շատ դժվար ժամանակաշրջանում և ունենք միմյան օգնության կարիք»,- Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը:
Պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին այցի համար և իր լավագույն մաղթանքները փոխանցել Հայաստանի սրբազնագույն կաթողիկոս Գարեգին Բ-ին:
«ՈՒրախ եմ ձեզ տեսնելով: Մենք ապրում ենք շատ դժվար ժամանակաշրջանում և ունենք միմյան օգնության կարիք: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք կհաղթահարենք բոլոր հիմնախնդիրները: Մենք ունենք տարածքային հիմնախնդիրներ: Երեկ նշել ենք պատրիարքության հոբելյանը: Սա դժվարին 40 տարիներ էին: Այս 40 տարիները նման են Մովսեսի կողմից հրեաներին անապատով մինչև Ավետյաց Երկիր հասցնելուն: Ցանկանում եմ ողջունել պատվիրակության անդմաներին և կրկին շնորհակալություն հայտնել այցի համար»,- ասել է Իլիա երկրորդը:
Հեղինակ -
Edgar Barsegyan