Մենք ապրում ենք ընդհանրապես այլ աշխարհում, նման պայմաններում ինշխանություններն ունեն ավելի մեծ պատասխանատվություն, սահմանափակ ռեսուրսները պետք է օգտագործենք շատ զգույշ և արդար. Գիորգի Գախարիա
Մենք ապրում ենք ընդհանրապես այլ աշխարհում, նման պայմաններում ինշխանություններն ունեն ավելի մեծ պատասխանատվություն, սահմանափակ ռեսուրսները պետք է օգտագործենք շատ զգույշ և արդար,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի եթերում, «ազատ տեսակետ» հաղորդման ժամանակ:
Գիորգի Գախարիայի խոսքով, ներկայիս ճգնաժամի ամենամեծ խնդիրը և բնորոշ առանձնահատկությունը, անորոշության բարձրագույն աստիճանն է:
«Ոչ միայն Վրաստանը, այլ ամենահզոր պետությունները շաբաթը մեկ անգամ փոխում են դիրքը, ոմանք ասում են պատվաստուկը կլինի մեկ ամսում, ոմանք ասում ենք մեկ տարում, ոմանք ասում են որ կլինի երկրորդ ալիքը, ոմանք, որ վարակը կթուլանա կամ կուժեղանա: Մեր ամենամեծ մարտահրավերը անորոշության ժամանակ իրավիճակի արդյունավետ և ճիշտ կառավարումն է»,-ասել է Գիորգի Գախարիան: