Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից հայտնում են, որ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։