Մայք Փոմփեոն ժամանել է Ֆրանսիա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Ֆրանսիա: Այս մասին Փոմփեոն գրել է «Թվիթերում»:

«Հիանալի է, Ֆրանսիա, Ամերիկայի հնագույն դաշնակից և բարեկամ երկիր ժամանելը: Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ինչպիսին է ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը»,- գրում է Մայք Փոմփեոն, ով այսօր հանդիպումներ է անցկացնելու Փարիզում:

ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն երկօրյա այցով նոյեմբերի 17-ին կժամանի Վրաստան: