Մայիսի 19-ին, 8 ընտրատարածքներում ընտրողների ձայները հաշվելու են էլեկտրոնային ձևով
2019 թվականի մայիսի 19-ի ընտրություններին մի քանի ընտրատարածքներում, ընտրական գործընթացում ձայների հաշվարկն իրականացվելու է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Նաթիա Միքելաձեի հայտարարությամբ, ձայների էլեկտրոնային հաշվարկի պիլոտային նախագծի հաջորդ փուլն իրականացվելու է Ծղալտուբոյի չորս և Տղիբուլիի 4 ընտրատարածքում: Նշված 8 ընտրատարածքներում գրանցված է 7 762 ընտրող:
ԿԸՀ-ն մեկնաբանում է, որ 8 ընտրատարածքում ձայների էլեկտրոնային հաշվարկի սարքը տեղակայված է լինելու է քվեատուփի վրա:
Միքելաձեի խոսքով, ընտրական վարչության նշված նախաձեռնության նպատակը ժամանակակից և հաջողական ընտրական տեխնոլոգիաների Վրաստանի ընտրական գործընթացին հետզհետե ինտեգրման հնարավորությունն է:
Պիլոտային նախագիծն միտված է ընտրական տեխնոլոգիաներին և իրականացվում է կանադական «DELIAN» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ: