Բռնազավթված Ախալգորիի «շրջանային դատարանը» Մայա Օթինաշվիլուն մեղավոր է ճանաչել «սահմանը» հատելու մեջ և սահմանել մեկ տարվա պայմանական «կալանք», վեց ամիս փորձաշրջանով: Տեղեկությունն այս մասին տարածում է օսական մամուլը: Դրա հետ մեկտեղ, «դատարանը» կայացրել է Մայա Օթինաշվիլուն կալանքից ազատելու մասին որոշում:
Օսական ԶԼՄ-ների տեղեկությամբ, օկուպացված ուժերի ներկայացուցիչները Օթինաշվիլուն այսօր, Էրգնեթիից փոխանցել են վրացական կողմին:
Օկուպացված ուժերը Մայա Օթինաշվիլուն ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին: