Մայա Ցքիտիշվիլին խոսքով ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդում
Մայա Ցքիտիշվիլին խոսքով ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդում

Վրաստանի փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:

Վրաստանի փոխվարչապետն այսօր մասնակցելու է Եվրոպայի խորհրդի տեղի և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հերթական նստաշրջանին: Նստաշրջանին լսելու են Կոնգրեսի մոնիտորինգի առաքելության 2018 թվականի զեկույցը Վրաստանի տեղի և շրջանային զարգացման մասին:

Շրջանային զարգացման նախարարության տեղեկությամբ, այսօր Մայա Ցքիտիշվիլին Եվրոպայի խորհրդի տեղի և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրեաս Կնապեի և գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆենի հետ անցկացնելու է հանդիպում:

Եվրոպայի խորհրդի տեղի և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նպատակն է ժողովրդավարության աջակցությունը տեղի և տարածաշրջանային մակարդակով, տեղի կառավարությունների հնարավորությունների բարելավումը և ինքնակառավարումների հզորացումը: