Մարտա Կոս. Եվրահանձնաժողովի առաջարկը պատասխան է ժողովրդավարական հետընթացին և խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների, անկախ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներին
Եվրահանձնաժողովի այսօրվա առաջարկը պատասխան է ժողովրդավարական հետընթացին և խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և անկախ ԶԼՄ-ների դեմ ներկայիս բռնաճնշումներին,- այս մասին X սոցիալական ցանցում գրում է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
Ինչպես գրում է Մարտա Կոսը, Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին, որի ընտրությունը եվրոպական ապագան է։
«Վրացական պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցման վերաբերյալ Եվրահանձնաժողովի այսօրվա առաջարկը պատասխան է ժողովրդավարական հետընթացին և խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող բռնի ճնշումներին վրաց կառավարիչների կողմից: Եվրահանձնաժողովն արդեն վերահղել է կառավարության ֆինանսավորումը քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և ուղիներ է ուսումնասիրում քաղաքացիական հասարակության աջակցությունն ուժեղացնելու համար: Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին, որի ընտրությունը եվրոպական ապագան է։ Եվրամիության դուռը բաց է մնում»,- գրում է Մարտա Կոսը։
Եվրահանձնաժողովը առաջարկ է ներկայացրել Վրաստանում դիվանագիտական անձնագրեր ունեցողների և նրանց ընտանիքի անդամների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու վերաբերյալ։