Մառնեուլիում վարակված հիվանդի հնարավոր կապերը ուսումնասիրվում են, արդեն հայտնաբերել ենք 90 մարդ. Ամիրան Գամղրելիձե
Մառնեուլիում նոր կորոնավիրուսով հիվանդի ուղղակի վարակման աղբյուրը դեռ չի հայտնաբերվել, այս պահին ընթանում են համապատասխան աշխատանքներ,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, այս փուլում բարդ է ասել, կավելացնի թե ոչ Մառնեուլիի դեպքը վարակվածների թիվը: Ինչպես նա նշել է, այս պահին իրականացվում է խորը համավարակաբանական հետազոտություն:
«Այսօր մենք ունենք նոր կորոնավիրուսի 54 դեպք, դեպքերը ավելանում են և մենք դա ակընկալում էինք: Մառնեուլին կավելացնի հիվանդների քանակը թե ոչ չգիտենք, մենք ուսումնասիրում ենք այդ կնոջ հնարավոր շփումները: Հայտնաբերվել են բավականին շատ մարդիկ, ում հետ նա շփվել է և բոլորը դիտարկման տակ են: Անմիջական աղբյուրը դեռ չենք հայտնաբերել, քանի որ վարակվածը մասնակցել է մեծ ծիսական արարողությանը, որտեղ եղել են մեծ թվով Ադրբեջանից այցելածներ և տեղացիներ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է, որ այս պահին հայտնաբերվել է մոտ 90 մարդ:
«Հիվանդի վիճակը մնացածների հետ համեմատ ծանր է, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ գործոններ»,- ասել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը:
Այսօր հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով հիվանդ կինը Մառնեուլից էր: Հիվանդը չորս օր առաջ հիվանդանոց է մտել երկկողմանի թոքաբորբով: Նրա առողջական վիճակը ծանր է: