Այսօրվանից Մառնեուլիում ավարտվել է խիստ կարանտինը: Մունիցիպալիտետում հանվել է տեղաշարժման վրա հաստատված արգելքը: Քաղաքացիները հնարավորություն կունենան տեղշարժվել առանց որևէ խնդրի:
Մունիցիպալիտետի մուտքի մոտ տեղադրված անցակետի ապամոնտաժումն իրականացվել է երեկ գիշեր: Ապամոնտաժման աշխատանքներին ներկա են գտնվել Քվեմո Քարթլիի նահանգապետը, Մառնեուլիի քաղաքապետը և սակրեբուլոյի անդամները:
Մառնեուլիում, համավարակաբանական իրավիճակից ելնելով, խիստ կարանտին էր հայտարարվել մարտի 23-ին:
Չնայած արգելքի վերացմանը, դեռևս գործելու է պարետային ժամը, որի համաձայն, ժամը 21:00-ից մինչև առավոտյան 6-ը արգելվում է փողոցում քայլելը:
Նոր կորոնավիրուսի կանխարգելման պատճառով, երկրում արտակարգ դրությունը հայտարարված է մինչև մայիսի 22-ը: