Մառնեուլիի դեպքը առաջինն է, երբ դեռ չենք պարզել տարածման աղբյուրը և մեծ հավանականությամբ չենք պարզի, սա ներքին տարածումն է. Ամիրան Գամղրելիձե
Որքանով տեղյակ եմ, Մառնեուլիում նոր կորոնավիրուսով վարակված հիվանդ կնոջ վիճակը փոքր-ինչ բարելավվել է, սակայն շարունակում է մնալ ծանր,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, հիվանդ կնոջ քրոջ նախնական թեստը ցույց է տվել կասկածելի դրական պատասխան, իսկ երկրորդ թեստը բացասական էր, վաղը նա անցնելու է կրկնակի թեստավորում:
Ամիրան Գամղրելիձեն նշել է, որ անհրաժեշտ է երկրում խստացնել միջոցներ, որպեսզի խուսափենք լայնածավալ համավարակից:
Հայտնի է դարձել, որ նախօրեին կորոնավիրուսի ախտանիշով Թբիլիսի տեղափոխված միջին տարիքի կինը Մառնեուլից էր: Հիվանդը չորս օր առաջ Մառնեուլիի հիվանդանոց է բերվել երկկողմանի թոքաբորբով: Նրա առողջական վիճակը ծանր է: Հիվանդը գտնվում է համալսարանական առաջին կլինիկայում:
Մառնեուլիում և Բոլնիսում հայտարարվել է կարանտին: