Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել  է կորոնավիրուսի 30 նոր դեպք
Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Եզուգբաիայի խոսքով՝ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, իսկ ընդհանուր թիվը վարակվածների կազմում է՝ 296:

«Երեկ առավոտվա տվյալներով, դուք գիտեք, որ հաստատված էր 266 պացիենտ, այս 24 ժամվա ընթացքում ավելացրել է 30 հաստատված դեպքեր, այսօր նրանց թիվը կազմում է՝ 296: 68-ը ամբողջ երկրի մասշտաբով առողջացել են: Այս 296-ից՝ 86 հիվանդնեիը մեզ մոտ են, որոնցից 45-ը առողջացել են մեզ մոտ: Ընդհանուր առմամբ 228 հիվանդ է բուժվում Կովիդի կենտրոններում և նման հաստատություններում», – ասաց Էզուգբաիան:

Տվյալները վերջերս թարմացվել են հատուկ վեբկայքում՝ stopcov.ge, և ամբողջ երկրի մասշտաբով ապաքինված մարդկանց թիվը կազմում է 69: