Մարդիկ, որոնց մոտ պատվաստման առաջին դեղաչափից հետո կնկատվեն լուրջ կողմնակի ազդեցություններ, հնարավորություն կունենան, երկրորդ պատվաստումը իրականացնել այլ տեսակի պատվաստանյութով. Իվանե Չխեիձե
Մարդիկ, որոնց մոտ պատվաստման առաջին դեղաչափից հետո կնկատվեն լուրջ կողմնակի ազդեցություններ, հնարավորություն կունենան, երկրորդ պատվաստումը իրականացնել այլ տեսակի պատվաստանյութով. Իվանե Չխեիձե

Պատվաստումների տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն հայտարարում է, որ այն մարդիկ, ովքեր պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո լուրջ կողմնակի ազդեցություն են ունեցել, կկարողանան երկրորդ պատվաստումը իրականացնել մեկ այլ տեսակի պատվաստանյութով:

Այս մասին Իվանե Չխաիձեն հայտարարել է պատվաստումների խորհրդի նիստի ավարտից հետո:

«Պատվաստումների տեխնիկական խորհրդատուների ազգային խումբը երեկ որոշեց, որ պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո լուրջ անբարենպաստ ռեակցիաներ ունեցող անձինք պատվաստման թիմի կողմից գնահատվելուց հետո, կկարողանան երկրորդ դեղաչափը ներարկել այլ տեսակի պատվաստանյութ: Որոշումը կայացվել է իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների խմբի կողմից, որին այսօր աջակցել է իմունականխարգելման խորհուրդը», – ասել է Իվանե Չխաիձեն:

Թողնել մեկնաբանություն