Մարդիկ գնում եմ արտասահման և խնամում տարեց մարդկանց, դա վատ չէ, սակայն ինչու ես գնում այնտեղ, երբ կարող ես այստեղ հետևել հայրենիքիտ և քո հողին. Իլիա երկրորդ
Ցանկանում եմ հիշեցնել, երբ ինչ-որ բան եք անում, երբ աշխատում եք, երբ կատարվում է ձեր պահանջը, մի մոռացեք շնորհակալություն հայտնել, քանի որ ապագայում դուք կրկին կունենաք շատ խնդրանքներ, կրկին պետք է վերադառնաք և շնորհակալություն հայտնել տիրոջը,- այս մասին համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հայտարարել է Սուրբ Երրորդության տաճառում քարոզի ժամանակ:
Իլիա Երկրորդը խոսել է գյուղերի հզորացման մասին և խնդրել հոգևորականներին օրինակ հանդիսանալ գյուղատնտեսության զարգացման համար:
«Ես ուզում եմ օրհնել հոգևորականին և կառավարությանը: Ցանկանում եմ խնդրել, որ դուք օրինակ հանդիսանաք գյուղատնտեսության զարգացման գործում: Առաջ խոտ էիք հնձում և այսօր երբ պայմաններն բարելավվել են այլևս չեք զբաղվում այդ գործով: Ես կցանկանայի, որ մեր հոգևորականությունը օրինակ ծառայի գյուղի բնակիչների համար, մշակեք տնտեսությունները և դրանով ամրապնդեք գյուղը: Մեր գյուղը կփրկի մեր ժողովրդին: Գովաբանեք Տիրոջը և շնորհակալություն հայտնեք Տիրոջը նման ողորմության համար:
Բացի այդ, Իլիա Երկրորդի խոսքով, արտասահման մեկնելը և ծերերին խնամելը վատ չէ, սակայն նշում է, որ արտասահման գնալու փոխարեն լավ կլիներ հետևել սեփական հողին:
«Մարդիկ գնում եմ արտասահման և խնամում տարեց մարդկանց, դա վատ չէ, սակայն ինչու ես գնում այնտեղ, երբ կարող ես այստեղ հետևել հայրենիքիտ և քո հողին: Մենք կորցնում ենք մեր հողերը, արտասահմանցիները գալիս են, հող են գնում և բնակություն հաստատում: Թող Աստված կամենա, որ լուծվի այդ խնդիրը: Տարածեք ամբողջ Վրաստանով այս ցանկությունները և դրանով կփրկենք Վրաստանը»,- ասել է Իլիա Երկրորդը: