Մամուկա Բախտաձեն ԱՄՆ-ում կանցկացնի հանդիպումներ
Մամուկա Բախտաձեն ԱՄՆ-ում կանցկացնի հանդիպումներ

Վրաստանի վարչապետ Մամուկա Մախտաձեն հուլիսի 5-14-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, Մամուկա Բախտաձեն Սան-Ֆրանցիսկոյում Սիեթլում և Դալասում անցկացնելու է ռոուդշոու։ Վարչապետը խոշորագույն ընկերությունների ղեկավար անձանց ծանոթացնելու է Վրաստանում առկա ներդրումային միջավայրին և զրուցելու տարբեր ոլորտներում երկրի առաջատար դիրքերի մասին։

Մամուկա Բախտաձեն մասնակցելու է նաև կլոր սեղան ձևաչափում անցկացված քննարկումներին, որտեղ զրուցելու է այն հնարավորությունների մասին, որոնք Վրաստանն առաջարկում է ներդրողներին։

Այցի շրջանակներում վարչապետը այցելելու է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է Ամերիկայի Միացյալ Մահանգների գործադիր և օրենսդիր իշխանության բարձրպաշտոնյա ներկայացուցիչներին։ Վարչապետը ողջույնի խոսքով բացելու է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության ամենամյա կոնֆերանսը, որը հյուրընկալում է Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտը։

Այցի ավարտին Վաշինգտոնում Մամուկա Բախտաձեի անունից անցկացվելու է Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելություն։