Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումները եղել են տպավորիչ և հուսադրող, որ արժանապատվորեն կկատարի ստանձնած պարտականությունը
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը շնորհավորել է Մամուկա Բախտաձեին՝ Վրաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում են վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այն մեծ պատիվ է և պատասխանատվություն: Ձեզ հետ հանդիպումները մեզ համար եղել են տպավորիչ և հուսադրող, որ արժանապատվորեն կկատարեք ստանձնած պարտականությունը:
Աստված լինի պահապան և տա ուժ, Վրաստանին ծառայելու և Ձեր ճանապարհին անխափան քայլելու համար»,- նշված է Իլիա Երկրորդի շնորհավորական ուղերձում: