Մամուկա Բախտաձե. Մենք վենեսուելացի ժողովրդի կողքին ենք, որը համարձակորեն պաշտպանում է ժողովրդավարությունը և ազատությունը
Վենեսուելայում ընթացող իրադարձություններին արձագանքել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Մենք վենեսուելացի ժողովրդի կողքին ենք, որը համարձակորեն պաշտպանում է ժողովրդավարությունը և ազատությունը»,-գրում է Մամուկա Բախտաձեն «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Վենեուելայի ժամանակավոր նախգահ ԽուՆ Գուաիդոն հայտարարել է Նիկոլաս Մադուրոյի դեմ պայքարի եզրափակիչ փուլ անցնելու մասին և զորքին աջակցության կոչ արել:
Խուան Գուաիդոյի հայտարարությունից հետո մայրաքաղաքում սկսվել են ցույցեր: Կողմերի միջև բախումը մինչ այժմ շարունակվում է: