2024 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հանդիպումը։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ-ն։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։
«Կողմերը մասնավորապես ողջունել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև առկա ռազմավարական գործընկերությունը և սերտ երկկողմ համագործակցությունը։ Ընդգծվել է բարձր մակարդակի և ոլորտային գերատեսչությունների այցելությունների փոխադարձ փոխանակման աճող դինամիկայի կարևորությունը։
Ռազմավարական համագործակցության շրջանակներում քննարկվել են երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցեր։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին և Վրաստանի և Թուրքիայի դերին տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործում։ Թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանային համագործակցության հարցերին, համատեղ նախագծերի իրականացման կարևորությանը և երկու երկրների տարանցիկ ու տրանսպորտային ներուժը լիարժեք օգտագործելու անհրաժեշտությանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ համագործակցության մասին՝ Վրաստան-Թուրքիա հարաբերությունների հաջող զարգացման նպատակով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։