ՄԱԿ-ի միջազգային դատարանը առաջիկայում կքննի Հայաստանի եւ Ադրբեջանի հայցերը
ՄԱԿ-ի միջազգային դատարանը առաջիկայում կքննի Հայաստանի եւ Ադրբեջանի հայցերը:
Ըստ դատարանի, Հայաստանի հայցի վերաբերյալ դատական նիստը դատարանում կանցկացվի հոկտեմբերի 14-15-ը, իսկ հոկտեմբերի 18-19-ը՝ Ադրբեջանի պահանջով:
Ըստ դատարանի տարածած մամուլի հաղորդագրության, «Covid-19» համաճարակը հաշվի առնելով կանցկացվի հիբրիդային ռեժիմով:
«Որոշ դատավորներ նիստը կանցկացնեն առցանց: Կողմերի ներկայացուցիչները կկարողանան հանդիպմանը մասնակցել անձամբ կամ տեսազանգի միջոցով», – ասված է հաղորդագրությունում:
Հայաստանը սեպտեմբերի 16-ին դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով բոլոր տեսակի խտրականության վերացման կոնվենցիան խախտելու մեջ: Անցյալ շաբաթ Բաքուն հայց էր ներկայացրել նույն դատարան: Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին «էթնիկ զտումների» մեջ և, ինչպես և Հայաստանը, պահանջում է ժամանակավոր «սահմանափակող միջոցներ, որոնք անհրաժեշտ են բնակչությանը պաշտպանելու համար»: