ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Սերգեյ Լավրովին
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում միմյանց են հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ուկրաինական մամուլի տեղեկությամբ, հանդիպումը եղել է կարճատև:
Բացի այդ, գործակալությունները գրում են, որ Լավրովի և Զելենսկիի հանդիպումը գործնական էր և նրանք հիմնականում զրուցել են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների մասին:
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում մասնակցում է ՄԱԿ-ի 74-րդ վեհաժողովին: Այցի շրջանակներում Ուկրաինայի նախագահը հանդիպելու է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: