ՄԱԿ ԱԽ-ն Իրանի հարցով ուրբաթ օրն արտակարգ հանդիպում կգումարի
ՄԱԿ ԱԽ-ն Իրանի հարցով ուրբաթ օրն արտակարգ հանդիպում կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է ուրբաթ արտակարգ հանդիպում անցկացնել Իրանում տիրող իրավիճակի հետ կապված։

Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին, ԱԽ նիստը ծրագրված է տեղի ժամանակով 15.00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին)։

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ նիստի գումարումը նախաձեռնել է ամերիկյան կողմը։ ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել էին ԱՄՆ-ի մտադրությանը՝ նշելով, որ Իրանի ներքին գործընթացները կապ չունեն ՄԱԿ ԱԽ գործառույթների հետ։

Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում դեկտեմբերի 28-ից։ Անկարգությունների պատճառ է դարձել սննդամթերքի գնի բարձրացումը, կոռուպցիայի և գործազրկության բարձր մակարդակը երկրում։