98 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի դիզայներ Պիեռ Կարդենը: Տեղեկությունը տարածում է արտասահմանյան մամուլը:
Ընտանիքի հայտարարությամբ, դիզայները բուժում էր ստանում Նեի հիվանդանոցում:
Պիեռ Կարդենն իր նորաձևության տունը հիմնել է 1950 թվականին և արդեն արդեն 70-ամյա պատմություն ունի: Այն հայտնի էր իր ավանգարդ ոճով, նախապատվությունը տալիս էր երկրաչափական ձևերին և մոտիվներին: Պիեռ Կարդենի բիզնեսը ներկայացված է աշխարհի 110 երկրներում: