Մոլի խաղերից կախվածություն ունեցող անձանց դատարանը ցուցակ մտցնելու համար կունենա 5 օր. Սոփո Կիլաձե
Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն պարզաբանել է այն օրենսդրական փոփոխությունները, որի ընտանիքի անդամների դիմումի համաձայն դատարանին իրավունք է տալիս քաղաքացուն մտցնել կախվածություն ունեցող անձանց ցուցակում: Դրանով նրան կարգելվի մասնակցել մոլի խաղերին:
Առաջին ալիքի «Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ պատգամավորին հարց է առաջադրել լրագրող Սանդրո Ջուֆալակյանը, արդյոք այս նախաձեռնությունը կլինի արդյունավետ, կամ հակառակը ընտանիքում կառաջացնի լարվածություն:
Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի հայտարարությամբ նման մարդիկ այնպես էլ ագրեսիվ են և կոնֆիլտներ են առաջացնում ընտանիքներում:
Հիշեցնենք, ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված նախաձեռնությունը նախատեսում է ստեղծել այսպես կոչված սև ցուցակ, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն ընդգրկվել սեփական ցանկության կամ էլ ընտանիքի անդամների դիմումի համաձայն:
Փոփոխության համաձայն այդ անձանց կարգելվի մասնակցել ցանկացած տիպի մոլի խաղերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan