Կառավարության կառուցվածքային փոփոխությունների ժամանակ յուրաքանչյուր մարդ կպահպանի իր աշխատատեղը
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոփիո Կիլաձեի հայտարարությամբ, նախարարությունների վերակազմավորման շրջանակներում հնարավոր է փոխվեն գործառույթները, սակայն կոնկրետ մարդիկ աշխատանքից չեն հեռացվելու:
Ինչպես Կիլաձեն ասել է լրագրողներին, կարևոր է, որ ընդհանուր ներքին արտադրանքի աճի հետ միասին, չավելանան վարչական ծախսերը և պահպանվի գոյություն ունեցող ցուցանիշը:
«Ելնելոս այստեղից մենք կստանանք 100-120 միլիոն, որու ուղղվելու է սոցիալական ծրագրերին: երբ Մամուկա Բախտաձեն զրուցում էր նախարարությունների միավորման և փոփոխությունների իրականացման մասին, առաջինը ինչ հարցրել եմ այն էր, որ ծրագրվում է թե ոչ այս մոդելով մարդկանց աշխատանքից ազատում:
Նրա պատասխանն էր, որ ոչ մեկ իր աշխատանքից չի ազատվելու և յուրաքանչյուր մարդ պահպանելու է իր աշխատատեղը»,-հայտարարել է Կիլաձեն:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է, որ կառավարության կառուցվածքում մնալու է 10 նախարարություն և մեկ պետնախարարի ապարատ:
Հեղինակ -
Edgar Barsegyan