Սոփո Կիլաձե. Կարևոր չէ, թե ով կլինի 2020 թվականի ընտրացուցակի առաջին համարը, քանի որ «Վրացական երազանքը» միասնական թիմ է
Սոփո Կիլաձե. Կարևոր չէ, թե ով կլինի 2020 թվականի ընտրացուցակի առաջին համարը, քանի որ «Վրացական երազանքը» միասնական թիմ է

Բիձինա Իվանիշվիլին 2011 թվականից «Վրացական երազանքի» ցուցակի առաջին համարն է, այսպես է եղել տարիների ընթացքում և այսպես կլինի, քանի գոյություն կունենա «Վրացական երազանքը»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն:

Ինչպես նշել է Սոփո Կիլաձեն, կարևոր չէ, թե 2020 թվականի ընտրացուցակի առաջին համարն ով կլինի, քանի որ «Վրացական երազանքը» միասնական թիմ է, որը գլխավորում է Բիձինա Իվանիշվիլին:

«Այս անձնավորությունը կուսակցության նախագահն է, ի՞նչը պետք է լինի այդ պաշտոնից առավել բարձր: Հարցին այն մասին, որ արդյոք Բիձինա Իվանիշվիլին փրկարար օղակ է, կպատասխանեմ, որ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» ղեկավարն է և թիմի հետ է: Ընդհանրապես, «Վրացական երազանքն» օգնության կարիք չունի: Առանց նրա չեմ պատկերացնում «Վրացական երազանքը»,- հայտարարել է Սոփո Կիլաձեն: