Նախագահի որոշման հետ համաձայն չեմ, սակայն սա այն որոշումն է, որը վերադարձնել չենք կարող. Սոփո Կիլաձե

15:50, 16.05.2020

Նախկինում բազմիցս նշել ենք, որ մենք համաձայն չենք նախագահի որոշակի ներումներին, սկանդալային ներումներին, կարծում եմ, որ այս դեպքում ևս գործ ունենք նման իրավիճակի հետ: Այսպես է արձագանքել խորհրդարանական մեծամասնության անդամ Սոփո Կիլաձեն՝ Գիգի Ուգուլավայի և Իրակլի Օքրուաշվիլու ազատ արձակման հարցին:

Նրա խոսքով, իշխանության կողմից բազմիցս նշվել է, որ այդ մարդիկ մեղավորներ են, ինչը հաստատված է դատավճռով:

Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը մեկնաբանել է Գիորգի Րուրուայի ազատ արձակման ընդդիմության պահանջը և հավելել, որ նրա դատավճիռը դեռ հայտնի չէ և նախագահը, առհասարակ, ներում է շնորհում նրանց, որոնց դատարանի կողմից սահմանված դատավճիռը հայտնի է:

Նմանատիպ