«Հանրային առողջապահության մասին» օրենքում փոփոխությունները անհրաժեշտ էին մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության համար, ընդիմությունը այս հարցը օգտագործում է որպես սպեկուլացիա. Սոփո Կիլաձե
«Հանրային առողջապահության մասին» օրենքում փոփոխությունները անհրաժեշտ էին մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության համար, ընդիմությունը այս հարցը օգտագործում է որպես սպեկուլացիա. Սոփո Կիլաձե

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սոփո Կիլաձեի խոսքով, «Հանրային առողջապահության մասին» օրենքում կատարված փոփոխությունները անհրաժեշտ էին հասարակության կյանքի և առողջության պաշտպանության համար:

Ըստ Սոփո Կիլաձեի, ընդդիմությունը այս թեման օգտագործում է սպեկուլացիաների համար:

«Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը դա օգտագործում է սպեկուլացիայի համար, այնպես ինչպես մնացած հարցերը, սա նրանց իրավունքն է, կարող են բողոքարկել դատարանում, այդ թվում սահմանադրական դատարանում և տեսնենք թե ինչ արդյունք կստանանք, սա պետք է գնահատի դատարանը»,- ասել է Կիլաձեն:

Խորհրդարանը մի քանի օր առաջ երրորդ ընթերցմամբ հաստատել է փոփոխությունների փաթեթը, որը թույլ կտա կառավարությանը սահմանափակիչ միջոցառումներ իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմի հայտարարելը, մինչև հուլիսի 15-ը: Ընդդիմությունը չի աջակցել փոփոխություններին: