Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտը դարձել է անվճար: Այս ճանապարհով կառավարությունը փորձում է կրճատել ավտոմեքենաների քանակը ճանապարհներին: Ինչպես հայտնի է, ամեն տարի 200 հազար մարդ Լյուքսեմբուրգ է մեկնում աշխատելու: Այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի քաղաքացիները: Նրանց մեծ մասն ուղևորվում է ավտոմեքենայով:
Այսօրվանից, Լյուքսեմբուրգում գնացքով, ավտոբուսով և տրամվայով հնարավոր է երթևեկել անվճար:
Կառավարության որոշմամբ, հասարակական տրանսպորտի ծախսերը, որը կազմում է տարեկան 41 միլիոն եվրո, կվճարեն քաղաքացիների հարկերից հավաքված գումարով:
Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի ինչպես Լյուքսեմբուրգի բնակիչների, այնպես էլ՝ այցելունաերի համար: