«Լուֆթհանզա» ավիաընկերությունը պատրաստ է օգոստոսի 2-ից շաբաթական երկու անգամ կատարել՝ Թբիլիսի-Մյունհեն, Մյունհեն-Թբիլիսի չվերթը. Նաթիա Թուրնավա
«Լուֆթհանզա» ավիաընկերությունը պատրաստ է օգոստոսի 2-ից շաբաթական երկու անգամ կատարել՝ Թբիլիսի-Մյունհեն, Մյունհեն-Թբիլիսի չվերթը. Նաթիա Թուրնավա

«Լուֆթհանզա» ավիաընկերությունը պատրաստ է օգոստոսի 2-ից շաբաթական երկու անգամ կատարել՝ Թբիլիսի-Մյունհեն, Մյունհեն-Թբիլիսի չվերթը,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

Ինչպես նշել է նախարարը, Վրաստանի կառավարության այսօրվա որոշմամբ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի համար բացվում են սահմանները, ինչպես նաև այդ երկրների սահմանները բացվում են Վրաստանի քաղաքացիների համար:

Ինչ վերաբերում է մերձբալթյան երկրներին, Լատվիային, Լիտվային և Էստոնիային, ապա, ըստ Նաթիա Թուրավայի, այս պահին բանակցություններ են ընթանում «Airbaltics» ավիաընկերության հետ, Թբիլիսի-Ռիգա կանոնավոր չվերթներ իրականացնելու համար, որոնք, ամենայն հավանականությամբ, կսկսվեն օգոստոսից:

Ըստ նրա, կա նաև այսպես կոչված Սուբսիդավորված չվերթներ, որոնք իրականացվում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցմամբ, որով Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք: