«Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը» Դմանիսիում Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խմբի վրա հարձակման վերաբերյալ հրապարակում է հոդված
«Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը» Դմանիսիում Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խմբի վրա հարձակման վերաբերյալ հրապարակում է հոդված

«Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը» (CPJ) արձագանքում է մայիսի 17-ին, Դմանիսիում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ֆիզիկական բռնության էին ենթարկվել Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբի անդամները:

«Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի» հոդվածի համաձայն, Վրաստանի իշխանությունները պետք է արագ և մանրակրկիտ հետաքննեն Վրաստանի Առաջին ալիքի աշխատակիցների վրա վերջերս կատարված հարձակումները և ապահովեն հանցագործների պատասխանատվության ենթարկումը:

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող, Գյուլնոզա Սաիդը հայտարարում է, որ Վրաստանի իշխանությունները պետք է լուրջ ընդունեն Վրաստանի Առաջին ալիքի լրատվական խմբերի վրա վերջերս կատարված հարձակումները:

«Կարևոր է, որ լրագրողները կարողանան ազատորեն և առանց վախի լուսաբանել քաղաքական իրադարձությունները, բռնի բախումներն ու բողոքները: Իրավապահ մարմինների գործն է ապահովել նրանց անվտանգությունը», – հայտարարել է Գյուլնոզա Սաիդը:

«Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը» կապվել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հետ, ով ասել է, որ մայիսի 17-ին անհայտ անձինք հարձակվել և բանավոր իրավորանք են հասցրել Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբին Դմանիսիում, որտեղ լրագրողները լուսաբանում էին տեղացիների միջև առճակատումը:

Բերձենիշվիլին «Լրագրողների պաշտպանության հանձնաժողովին» հայտնել է, որ հեռարձակողը դիմել է իրավապահ մարմիններին, հետաքննել իր աշխատակիցների վրա կատարված հարձակումները:

«Անհանգստացնող է, որ սա առաջին ագրեսիվ միջադեպը չէ մեր թղթակիցների դեմ: Հուսով ենք, որ նման խնդիրները ժամանակին կքննարկվեն: Երբ լրագրողները կատարում են իրենց գործը, կարևոր է, որ նրանք դա անեն անվտանգ միջավայրում», – նշել է Բերձենիշվիլին:

Բացի այդ, «Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը» հոդվածում խոսում է այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերին անհայտ անձինք Մառնեուլիում ծեծի են ենթարկել առնվազն հինգ լրագրողի, այդ թվում էր նաև Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը: Բերձենիշվիլիի հայտարարությամբ, միջադեպը դեռ հետաքննվում է:

«Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը» զրուցել է նաև Վրաստանի առաջին ալիքի լրագրող, Գիորգի Կոբերիձեի հետ, ով առճակատման ժամանակ աշխատել է Դմանիսիում: Նա չի տուժել, սակայն առերեսման ականատես է և ասում է, որ լրագրողները դիտավորյալ հարձակման են ենթարկվել:

Կազմակերպության հոդվածում խոսվում է տեղի ունեցածի կապակցությամբ, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի և ՆԳ նախարարության հայտարարությունների մասին:

«Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը» շահույթ չհետապնդող, անկախ կազմակերպություն է, որը պաշտպանում է լրագրողների իրավունքներն ու անվտանգությունը ամբողջ աշխարհում:

Թողնել մեկնաբանություն