Լլոյդ Օսթինն աշխատանքային այցով այցելել է Ուկրաինա
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:
«Ես եկել եմ Կիև: Ես այստեղ եմ ՝ վերահաստատելու մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին: Մենք նաև մեր հանձնառությունն ենք հայտնում զարգացնելու Ուկրաինայի կարողությունները ՝ ռուսական ագրեսիան զսպելու համար», – գրել է Օսթինը Twitter-ում:
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ԱՄՆ-իպաշտպանության քարտուղարը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Տարանի և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Եվրոպական շրջագայության շրջանակներում Լլոյդ Օսթինն այսօր ավարտեց իր այցը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
Ուկրաինայից հետո նա կայցելի Ռումինիա, իսկ հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մինիստերիալին: