Լիտվայի վարչապետ - Լիտվան մշտապես կաջակցի Վրաստանի տարածքային ամբողջականությանը
Լիտվան աջակցում և մշտապես աջակցելու է Վրաստանի տարածքային ամբողջականությանը,- այս մասին հայտարարել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիու Սկվերնելը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո։
Դրա հետ մեկտեղ, Լիտվայի Հանրապետության վարչապետը նշել է որ երկու երկրների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։
<<Սա առաջին դեպքն է երբ մեր համագործակցությունը նման բարձր մակարդակի վրա է։ Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով։ Ինչպես քաղաքական այնպես էլ ժողովուրդների միջև հարաբերությունը շատ լավն է։
Լիտվան աջակցում է Վրաստանի ձգտմանը` դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։ Լիտվան աջակցում և մշտապես աջակցելու է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Այսօրվա հանդիպմանը մենք զրուցել ենք Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների մասին>>,- հայտարարել է Լիտվայի Հանրապետության վարչապետը։