Լիտվայի նախագահը համաձայն է Ջո Բայդենի հետ, որ Վլադիմիր Պուտինը մարդասպան է
Լիտվայի նախագահ, Գիտանա Նաուսեդան համաձայն է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Ջո Բայդենի հետ, որ Վլադիմիր Պուտինը մարդասպան է: Տեղեկատվությունը տարածում է Լիտվայի հանրային հեռարձակողը:
«Ցավոք, դա այդպես է: Ես տեսնում եմ բազմաթիվ նշաններ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս քաղաքակիրթ աշխարհի արժեքների, ազգի իրավունքների և հարևանի տարածքային ամբողջականության անտեսումը, որոնք Կրեմլը բավականին ցուցադրաբար է իրականացնում վերջին շրջանում», – հայտարարել է Գիտանա Նաուսեդան:
Գիտանա Նաուսեդայի խոսքով, կարևոր ասպեկտ է Ռուսաստանի ներսում ստեղծված իրավիճակը, որտեղ «ռեժիմը դաժանորեն հետապնդում է ընդդիմության առաջնորդներին, ինչպիսին Ալեքսեյ Նավալնին է»: