Լիտվայի արտաքին գործերի նախարար. ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ժամանակն է, որ ԵՄ կառույցներն ու անդամ երկրները դիմեն նույն քայլին
Լիտվայի արտաքին գործերի նախարար. ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ժամանակն է, որ ԵՄ կառույցներն ու անդամ երկրները դիմեն նույն քայլին

Եկել է ժամանակը, որ ԵՄ կառույցներն ու անդամ երկրները գնան նույն քայլին,- այսպես է արձագանքում Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Բիձինա Իվանիշվիլիի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուն։

Նրա խոսքով, Լիտվան կանգնած է վրաց ժողովրդի կողքին։

«Վերջապես: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ: Ես ողջունում եմ վարչակազմի այս որոշումը։ Նա արդեն Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի ազգային պատժամիջոցների ցուցակում է։ Եկել է ժամանակը, որ ԵՄ կառույցներն ու անդամ երկրները գնան նույն քայլին։ Լիտվան կանգնած է վրաց ժողովրդի կողքին»,- սոցցանցում գրել է Լիտվայի ԱԳՆ ղեկավարը։