«LImpératrice»-ի համերգին ներկա գտնվել ցանկացողների համար օգոստոսի 15-ին Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ կնշանակվի լրացուցիչ գնացք, որը կանգ կառնի «Black Sea Arena» հարթակի մոտ
«LImpératrice»-ի համերգին ներկա գտնվել ցանկացողների համար օգոստոսի 15-ին Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ կնշանակվի լրացուցիչ գնացք, որը կանգ կառնի «Black Sea Arena» հարթակի մոտ

«LImpératrice»-ի համերգին ներկա գտնվել ցանկացողների համար օգոստոսի 15-ին Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ կնշանակվի լրացուցիչ գնացք, որը կանգ կառնի «Black Sea Arena» հարթակի մոտ,- նշված է «Black Sea Arena»-ի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

«Այս տարի «Black Sea Arena»-ն ունկնդիրներին առաջարկում է բոլորովին նոր, տարբերվող համերգային փորձ։ Այս անգամ համերգը կանցկացվի ոչ թե անմիջապես արենայի բեմում, այլ նրա բակում։ Այս նորամուծությունը մեր արկածների մի մասն է և թույլ կտա ձեզ վայելել ամառային զով երեկոն:

Օգոստոսի 15-ին կայանալիք միջոցառմանը մենք կունենանք էլ ավելի շատ պարահրապարակներ, մինչդեռ «LImpératrice»-ի երաժշտությունը կտիրի «Black Sea Arena»-ին:

Օգոստոսի 15-ին վրացական երկաթուղիները կհոգան դեպի Շեկվեթիլի՝ հարմարավետ և անվտանգ ճանապարհորդությունը։ Օգոստոսի 15-ին Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ կիրականացվի լրացուցիչ գնացք, որը կանգ կառնի «Black Sea Arena» հարթակի մոտ։

Հարթակը գտնվում է համերգասրահին շատ մոտ։ Գնացքը Թբիլիսիի կենտրոնական կայարանից դուրս կգա ժամը 13:10-ին, իսկ համերգից հետո՝ 23:40-ին կվերադառնա:

Ավանդաբար «Bene Exclusive»-ն ապահովում է «Black Sea Arena» ժամանող հանդիսատեսի հարմարավետությունը։ Թբիլիսիից, Քութայիսից և Բաթումիից ավտոբուսներ կուղևորվեն Շեկվեթիլի։ Տոմսերը կարող եք գնել «Bene Exclusive»-ի կայքում»,- նշված է տեղեկատվության մեջ։