Լևան Մախաշվիլի. Մենք մեծ հույս ունենք, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը չի գնա այնպիսի քայլերի, որոնցից անհնար կամ դժվար կլինի վերադառնալ բնականոն հարաբերություններին
Լևան Մախաշվիլի. Մենք մեծ հույս ունենք, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը չի գնա այնպիսի քայլերի, որոնցից անհնար կամ դժվար կլինի վերադառնալ բնականոն հարաբերություններին

Մենք մեծ հույս ունենք, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը չի գնա այնպիսի քայլերի, որոնցից անհնար կամ դժվար կլինի վերադառնալ բնականոն հարաբերություններին,- ասել է խորհրդարանի եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին։

Նրա խոսքով, ցավալի է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը և որոշ այլ երկրներ պատժամիջոցները գերադասեցին երկխոսությունից:

«Հասարակությունը տեսել է, որ պատժամիջոցները լուծում չեն, և դա չի կարող լինել ճնշման մեխանիզմ, որով ինչ-որ մեկը կարող է ստիպել Վրաստանի իշխանությանը ինչ-որ բան անել։ Ցավալի է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը և որոշ այլ երկրներ պատժամիջոցները գերադասել են երկխոսությունից, թեև դա իրենց գործն է: Սպասում ենք նոր վարչակազմի։ Ամենակարևորը՝ մենք սպասում ենք Ուկրաինայի պատերազմի ավարտին, քանի որ սա է հիմնական ճնշումներից և գործոններից մեկը, որ որոշ պետություններ և տերություններ ունեն այն դիրքորոշումը, որն ունեն հիմա։ Համոզված ենք, որ հաջորդ տարվանից կկարողանանք վերադառնալ հարաբերությունների բնականոն շրջանակին, սակայն այստեղ գլխավորն այն է, որ մենք իսկապես հուսով ենք, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը չի գնա այնպիսի քայլերի, որոնցից անհնար կլինի կամ դժվար է վերադառնալ նորմալ հարաբերություններին», – ասել է Լևան Մախաշվիլին։