Լեհաստանում կաթոլիկ հոգևորականները հրապարակավ այրել են «Հարի Փոթերի» գրքերը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային մասում գտնվող Կոշալին քաղաքում:
Ինչպես հայտարարում են հոգևորականները գրքերը ուղղված են աստծու դեմ:
Ջոան Ռոուլինգի հայտնի ստեղծագործությունների հետ միասին հոգևորականները այրել են նաև այլ գրքեր:
Միջադեպի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցում, որտեղ երևում է, որ այդ միջոցառմանը ներկա են երեխաներ: