Լավրովը Բրիտանիային և նրա դաշնակիցներին մեղադրել է Սկրիպալի գործով ստի համար
Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և մյուս երկրները, որոնք կուրորեն հետևում են նրանց, մի կողմ դնելով քաղաքավարությունը, բացահայտ ստում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հիմա, իմ կարծիքով, մեր արևմտյան գործընկերները, նախևառաջ ի նկատի ունեմ Միացյալ Թագավորությանը, Միացյալ Նահանգներին նրանց կուրորեն հետևող և ևս մի քանի երկիր, մի կողմ են դրել քաղաքավորությունը և դիմում են բացահայտ ստի և ապատեղեկատվության: Մենք դրան, իմ կարծիքով, բավական հանգիստ և սառնասրտորեն ենք արձագանքում, պնդում ենք, որ ցանկացած մեղադրանք, պնդում պետք է հիմնավորել փաստերով»,- Բանգլադեշից իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, որ բրիտանական Սոլսբերիում մարտի 4-ին թունավորվել էին Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: Բրիտանական կողմը պնդում է, որ Ռուսաստանը մասնակից է թունավորման գործին, Ռուսաստանը կտրականապես ժխտում է այդ մեղադրանքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan