Լավ տրամադրությունը, երեխաների ծչոցները այն են, ինչից վախենում է համավարակը, նոր տարին կբերի նոր հույս, առողջ ապագա. Կախա Կալաձե
Լավ տրամադրությունը, երեխաների ծչոցները այն են, ինչից վախենում է համավարակը, նոր տարին կբերի նոր հույս, առողջ ապագա. Կախա Կալաձե

Մենք այս տարի Թբիլիսին հայտարարում ենք որպես համերաշխության քաղաք, քանի որ միայն միմյանց կողքին կանգնեով, օգնելով, սփոփելով կհաղթահարենք այն խոչընդոտները և սթրեսը, որն այս համավարակի ժամանակ ունենք երկրում,- այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա կալաձեն հայտարարել է Ռուսթավելիի պողոտայում տոնածառի լույսերը վառելու ժամանակ:

«Ողջունում եմ ամենաջերմ ու գեղեցիկ քաղաքի բնակիչներին, ես ողջունում եմ ամբողջ Վրաստանին, մեր հյուրերին, մեր սիրելի էմիգրանտներին, ովքեր մեզ հետևում են աշխարհի տարբեր երկրներից: Ես հատկապես ողջունում եմ փոքրերին. Ձեր ժպիտները, ձեր ուրախությամբ լի աչքերը, այն հրաշքն է, որը ցանկացած օր տոնի է վերածում: Ես ուզում եմ ներողություն խնդրել, որ հիմա այստեղ չեք, սակայն այդպես է պետք, որպեսզի հոգ տանենք միմյանց առողջության և միմյանց կյանքի համար: երեխաներ, դուք հավանաբար գիտեք շատ գեղեցիկ և խիզախ աղջկա պատմությունը, որը հաղթահարեց ամենամեծ չարիքը և դարձավ փոքրերի պաշտպանը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Մայրաքաղաքի քաղաքապետը շնորհավորել է ամբողջ Վրաստանին Բարբարոբայի օրվա առթիվ:

«Իմ փոքրիկ ընկերներ, հավատացեք, չկա մի չարիք, որը մենք չկարողանանք հաղթահարել սիրով, փոխադարձ աջակցությամբ և համերաշխությամբ: Կյանքումս առաջին անգամ և հույս ունեմ վերջին անգամ, ես պետք է սկսեմ տոնածառի լուսավորության միջոցառումը ՝ պատերազմ հայտարարելով: Այո, ձեզ չի թվացել, մենք բոլորս պետք է պատերազմ հայտարարենք համավարակին և այս գարշելի վարակին, թող իմանա, որ մենք չենք վախենում, մենք երբեք չենք հանձնվի: Այս ամանորյա լույսերը, տոնածառ վառելու այս ավանդական ծեսը ոչ միայն տոնի, նոր տարվա, նոր հույսերի ավանդական տոն է, այլև մարտահրավեր է ՝ չհամակերպվել այս վարակին: Մենք այս տարի Թբիլիսին հայտարարում ենք որպես համերաշխության քաղաք, քանի որ միայն միմյանց կողքին կանգնեով, օգնելով, սփոփելով կհաղթահարենք այն խոչընդոտները և սթրեսը, որն այս համավարակի ժամանակ ունենք երկրում: Հիշեք, որ լավ տրամադրությունը, զվարճանքը և մանկական ժպիտները այն է, ինչից վախենում է համավարակը՝  «կովիդ 19»-ը: Կյանքը շարունակվում է, կյանքը հրաշալի է: Նոր տարին նոր հույս ու առողջ ապագա կբերի: Եկեք լուսավորենք երկրի գլխավոր տոնածառը ՝ հույսով և հավատով, որ 2021 թվականը կլինի հաղթանակի, խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի»,- հայտարարել է Կախա Կալաձեն: