Լիտվայի ԱԳ նախարարը վրաց ժողովրդին ցավակցել է Բաթումիի ողբերգության առնչությամբ
Լիտվայի ԱԳ նախարարը վրաց ժողովրդին ցավակցել է Բաթումիի ողբերգության առնչությամբ

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի պատճառով Վրաստանի կառավարությանը և վրաց ժողովրդին ցավակցել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը:

Համապատասխան հայտարարությունը Լինկևիչուսը տարածել է Թվիթերի պաշտոնական էջում:

«Վրաց ժողովրդին մաղթում եմ համբերություն՝ Բաթումիում տեղի ունեցած ահավոր հրդեհի պատճառով: Խորը ցավակցություն եմ հայտնում զոհվածների մտերիմներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- գրում է Լիտվայի արտաքին գործերի  նախարարը:

 

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:

Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին:

Բաթումիում քաղաքացիների համար գործում է թեժ գիծ. 595950925: