«Լեոգրանդ» հյուրանոցի սանդուղքը չէր բավարարում հրշեջ անվտանգության նվազագույն նորմերին. Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տնօրեն
Նախնական տեղեկությամբ, «Լեոգրանդ» հյուրանոցում գոյություն ունեցող սանդուղքը չէր բավարարում հրշեջ անվտանգության նվազագույն նորմերին,- այսպես է պատասխանում արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տնօրեն Նիկոլոզ Սիրաձեն հարցին, պաշտպանված էին, թե՞ ոչ անվտանգության նորմերը հյուրանոցում և կար, թե՞ ոչ տարհանող սանդուղք:
Նրա խոսքով, արտակարգ իրավիճակների ժամանակ այս սանդուղքի կիրառումը փաստորեն անհնար է եղել:
«Ներքին գործերի նախարարությունը արդեն սկսել է հետաքննություն 243-րդ հոդվածով, նախնական տվյալներով, սանդուղքը, որը շենքում է, չէր բավարարում հրշեջ փրկարարական նվազագույն նորմերը, համապատասխանաբար, արտակարգ իրավիճակի ժամանակ այն անհնար է եղել կիրառել»,- հայտարարել է Նիկոլոզ Սիրաձեն:
Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:
Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:
Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին:
Բաթումիում քաղաքացիների համար գործում է թեժ գիծ. 595950925: